Լինում է , չի լինում՝ մի ծույլ մեղու։Նրան բոլորը անբան մեղու էին ասում։ Նա չէր սիրում աշխատել։Այդ մեղուն միակն էր, որ չէր աշխատում։Նրան միայն իր ընտանիքն էր սիրում։ Անբան մեղուն ընկերներ չուներ։Բայց մեկ է, նա շատ ուրախ էր։ Նա մի օր մտածեց, որ ոչ մեկ իրեն չի սիրում:
Չգիտես՝ ինչպես այս մեղուն թագավոր դարձավ ու բոլոր մեղուները չէին հավատում, որ նա թագավոր էր։ Իրենք գնացին և կառուցեցին իրենց նոր տուն։Միայն իր ընտանիքը մնաց մեր անբան մեղվի հետ։Ծույլ մեղվին բացատրեց իր ընտանիքը, որ իրենք մեղուներ են և անպայման պետք է աշխատեն։ Ծույլ մեղուն հասկացավ իր սխալը, ներողություն խնդրեց, իսկ մեղուները ներեցին։ Այլևս ոչ ոք նրան «ծույլ» չէր անվանում, քանի որ ինքն էլ մյուսների հետ ծաղկից ծաղիկ էր թռչում և անուշ նեկտար հավաքում